ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 28-ին, երևանյան երթուղիներից մեկի վարորը ղեկին հանկարծամահ է եղել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ, 63-ամյա Լևոն Գևորգյանը, մարդատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենան «Հաղթանակ» թաղամասում վարելիս ղեկին մահացել է»,–գրում է կայքը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կայքը գրում է, որ նշված «ГАЗель»-ը սպասարկում է թիվ 77 երթուղին: Տեղում պարզվել է, որ ГАЗель-ը նաև բախվել է նշված հատվածում կայանված Opel-ին:
Կայքը գրում է, որ նշված «ГАЗель»-ը սպասարկում է թիվ 77 երթուղին: Տեղում պարզվել է, որ ГАЗель-ը նաև բախվել է նշված հատվածում կայանված Opel-ին:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։