Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց

Առուշ Առուշանյանը պատասխանում է դատարանի հարցերին իր գործով դատական նիստի ժամանակ (5 նոյեմբերի, 2021թ․). Գորիս
Առուշ Առուշանյանը կալանավորված էր 2021 թվականի հուլիսից
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը քիչ առաջ հրապարակեց վճիռը։ Դատարանը վճռեց Առուշանյանին դատապարտել 1 տարի 3 ամիս ազատազրկման, սակայն հաշվի առնելով Առուշանյանի 6-ամսյա կալանքը` վերջնական պատիժ նշանակվեց 6 ամիս 18 օր ազատազրկումը։ Ազատազրկումը պայմանականորեն չի կիրառվի, կնշանակվի փորձաշրջան։ Նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
Բացի այդ, ըստ որոշման` Առուշանյանին 5 տարի ժամկետով զրկվում է ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելուց և պետք է աշխատավարձի 700-ապատիկի չափով տուգանք վճարի։
Առուշ Առուշանյանի նկատմամբ պատիժը՝ 6 ամիս 18 օր ազատազրկում, պայմանականորեն չի կիրառվի, կնշանակվի փորձաշրջան։ Նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
Դատարանի բակում հավաքվածները ծափերով դիմավորեցին Առուշանյանին։
Առուշանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը քաղբանտարկյալ չէ։

«Իմ պայքարը քաղաքական չէ, որ ես քաղբանտարկյալ լինեմ։ Իմ պայքարը հայրենիքի համար է։ Առաջին հերթին ներքին թշնամու խնդիրը պետք է լուծենք, հետո` ներքին։ Հայ ազգը պետք է պայքարելու իմունիտետ ունենա»,–ասաց Առուշանյանը։

Նա հավելեց, որ առաջին հերթին մարդկանց հետ է շփվելու, շրջելու է համայնքում, որպեսզի տեսնի, թե ինչ է փոխվել։ Առուշանյանը նշեց` դատարանից նման որոշում չէր սպասում։
Նրա խոսքով` փաստաբանին հորդորել է, որ որևէ մեկը չկանգնի և ասի` «մենք կրեցինք, ջարդեցինք», քանի որ հայը հային «կրելու» հարց չպետք է ունենա։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։
Այս քրեական գործին միացվել է մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։ Առուշ Առուշանյանը կալանավորված էր 2021 թվականի հուլիսի 16-ից։
Զղջում եմ. Լուսինե Ավետյանը` Առուշ Առուշանյանի դեմ սուտ ցուցմունք տալու մասին