«Ապշեցուցիչ է, որ Արևմուտքի առաջնորդները սնում են «քարանձավային ռուսատյացությունը»․ Լավրով

Լավրովը նշել է, որ Եվրամիությունում կան ողջամիտ առաջնորդներ, որոնք կործանարար են համարում նման ռուսատյացության հրահրումը:
Sputnik
Ռուսաստանը զարմացած է, որ արևմտյան երկրների առաջնորդները սնում են «քարանձավային ռուսատյացությունը», նրանք պետք է հասկանան իրենց գործողությունների կործանարար լինելը։ Սերբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Կարծում եմ, որ միշտ առիթ կգտնվի, քանի որ նպատակը ոչ թե կոնկրետ ինչ-որ խնդրի լուծումն է, այլ Ռուսաստանի ռազմավարական, աշխարհաքաղաքական զարգացման զսպումը։ Արևմուտքի՝ առիթներ փնտրելու ունակությունը մեզ լավ հայտնի է։
Միակ բանը, որ ապշեցրել է այս փուլում, այնպիսի աննախադեպ պոռթկումն է, նույնիսկ կասեի «քարանձավային ռուսատյացության» պայթյունը, որը սկսվել է գրեթե բոլոր արևմտյան պետություններում, և որն այդ պետությունների առաջնորդներն ակտիվորեն խրախուսում և սնուցում են», - ասել է նա։
Նրա խոսքով, ԵՄ-ում կան առողջ դատող առաջնորդներ, որոնք տեսնում են նման ռուսատյացության հրահրման կործանարար լինելը։
Արևմտյան մի շարք երկրներ Ուկրաինայի պատճառով ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ են սահմանել։ Կրեմլում ավելի վաղ ասել էին, որ Արևմուտքի պատժամիջոցները շատ լուրջ են, Ռուսաստանը նախապես պատրաստվել էր, դրանց վերաբերյալ գերատեսչությունների վերլուծություն և համակարգում է պահանջվում՝ ՌԴ շահերից բխող պատասխան միջոցներ ձեռնարկելու համար։