ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Հարևան Վրաստանում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ վառելիքի գների իջեցման պահանջով։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Վրաստանը։ Բողոքի ցույցեր են անցկացվում մայրաքաղաք Թբիլիսիում և Քութայիսում։
Վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ակցիա Վրաստանում (27 մարտի, 2022թ). Թբիլիսի
© Sputnik / Stringer
Վրաստանում վառելիքի գները սկսել են աճել անցյալ տարվա աշնանից, սակայն կտրուկ տատանումներ են գրանցվել ընթացիկ տարվա փետրվար-մարտ ամիսներին: Մասնավորապես, բենզին 92-ի գինը մեկ ամսվա ընթացքում աճել է գրեթե 12 տոկոսով։ Մեկ լիտրի արժեքը հասնում է ավելի քան 1,7 դոլարի, իսկ բենզին 95-ի արժեքը հասել է պատմական մինիմումի՝ գրեթե 4 լարի (1,25 դոլար): Գների աճի հիմնական պատճառը միջազգային շուկայում իրավիճակն է և փոխարժեքը։
Վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ակցիա Վրաստանում (27 մարտի, 2022թ). Թբիլիսի
© Sputnik / Stringer
Հանրահավաքի մասնակիցները կարծում են, որ իջեցնելով ակցիզային հարկը՝ կարելի է նվազեցնել վառելիքի գները։ Նրանք ցանկանում են հանդիպում ունենալ իշխանության ներկայացուցիչների հետ և նրանց տրամադրել իրենց ծրագիրը։
Թբիլիսիում բողոքի ակցիան սկսվել է Ռուսթավելի պողոտայից և շարունակվել է խորհրդարանի առջև գտնվող հրապարակում:
Վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Բաթումում, Օզուրգեթիում և Թելավիում:
Վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ակցիա Վրաստանում (27 մարտի, 2022թ). Թբիլիսի
© Sputnik / Stringer