ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է` ինչպես է ռուսական Սու-25 գրոհիչը գիշերային պայմաններում հարված հասցնում Ուկրաինայի ռազմական պահեստներին:
Տեսանյութում ցուցադրվում է գրոհիչի գիշերային թռիչքը, այնուհետև երևում է ինքնաթիռի նշանառության սարքի տեսագրությունը․այն խոցում է թիրախն անկառավարելի ռեակտիվ արկերով:
Հաջորդ կադրերում ներկայացված է խոցման վերահսկողությունը. անօդաչու թռչող սարքը նկարահանում է՝ ինչպես է օբյեկտին հարված հասցվում, բացի այդ, դրա տեսախցիկից ստոպ-կադրում երևում է թիրախի վրա ընկնող ռուսական Սու-25-ը: