Ջերմաստիճանը սկսում է բարձրանալ, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները եղանակային կանխատեսումներ են ներկայացրել առաջիկա մի քանի օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, այսօր և վաղն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում մարտի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կլինի +10...+12, առաջիկա գիշերը` 0...-2 աստիճան։
«Վերջապես գարնան համար սեղմվեց 1». օդի ջերմաստիճանը կբարձրանա 15-20 աստիճանով