Առաջիկայում հնարավոր է` ՌԴ-ի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե լինի. ԼԺՀ-ի ղեկավար

ուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը . Արխիվային լուսանկար
Ժողովուրդը կարող է իրացնել իր սահմանադրական իրավունքն ու քվեարկել հանրաքվեին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը չի բացառել, որ մոտ ժամանակներս հանրապետության տարածքում կարող է Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացվի: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նա այդ մասին հայտարարել է օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Կարծում եմ, որ մոտ ժամանակներս հանրապետության տարածքում հանրաքվե կանցկացվի, որտեղ ժողովուրդը կիրացնի իր բացարձակ սահմանադրական իրավունքն ու կարտահայտի իր կարծիքը ՌԴ-ին կազմ մտնելու վերաբերյալ», - ասել է Պասեչնիկը օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի փետրվարի 22-ին հրամանագիր է ստորագրել Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին: Ավելի վաղ ՌԴ Պետդումայի պատգամավորներն էին հանրապետությունների անկախության օգտին քվեարկել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 32–րդ օրը։