ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայի Ժիտոմիրի մարզում զինամթերքի պահեստ է ոչնչացրել. ՊՆ

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունների ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն Կիևից դեպի արևմուտք գտնվող Ժիտոմիրի մարզում «Կալիբր» հրթիռներով զինամթերքի պահեստ է ոչնչացրել։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նա հավելել է, որ «Օնիքս» բարձր ճշգրտության թևավոր հրթիռով Նիկոլաևի շրջանում վառելիքի պահեստ է ոչնչացվել, որից Ուկրաինայի հարավային հատվածում գտնվող Ուկրաինայի ԶՈւ–ի խմբավորմանը վառելիք էր մատակարարվում։
Մեդվեդևն ասել է, թե Ռուսաստանը որ դեպքերում կարող է միջուկային զենք կիրառել
Ինչպես նշել է Կոնաշենկովը` ՌԴ ԶՈւ–ն մարտեր է վարում Նովոմիխայլովկա և Նովոբախմուտովկա բնակավայրերի համար, կրակային հարվածներ հասցնում հակառակորդին։
ՊՆ–ի տվյալներով` մարտական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ոչնչացվել է 267 ԱԹՍ, 207 ԶՀՀ, 1618 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ։
Բացի այդ, ոչնչացվել է 166 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 662 դաշտային հրետանու զենք և ականանետ, ինչպես նաև 1453 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Ինչպես նշել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը` մեկ օրվա ընթացքում օպերատիվ–մարտավարական և բանակային ավիացիան խոցել է Ուկրաինայի 117 ռազմական օբյեկտ։
«Այդ թվում 6 հրամանատարային կետեր են, 3 համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայանք, 1 հատ Ս-300 ԶՀՀ, ռազմամթերքով և սպառազինությամբ 9 պահեստ, 2 վառելիքաքսուքային նյութերի պահեստ, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումների 2 հենակետ, ազգայնական գումարտակներ և մարտական տեխնիկայի կենտրոնացման շրջան», – հայտնել է գեներալը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 31–րդ օրը։