ՌԴ ԶՈւ-ն Կիևի մոտ «Իսկանդերով» ոչնչացրել է ուկրաինական զենիթահրթիռային համալիրը. տեսանյութ

Թիրախում հայտնվելու վերահսկողությունն իրականացվել է անօդաչու թռչող սարքով։
Sputnik
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ուկրաինական զենիթահրթիռային «Բուկ» համալիրի ոչնչացման կադրերը։
Տեսանյութում ցուցադրվում է ուկրաինական «Բուկ-Մ1» համալիրի տեղակայման վայրը։
Դիրքին հետևում են ռուսական հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքից, որը թիրախավորում է օբյեկտը:
Դրան հետևում է հզոր պայթյուն, որը ցույց է տալիս, որ «Իսկանդեր-Մ»–ի հրթիռը «Բուկ»-ը ոչնչացրել է ճշգրիտ հարվածով:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 31–րդ օրը։