Մահացել է Foo Fighters ռոք խմբի թմբկահար Թեյլոր Հոքինսը

Foo Fighters խմբի ամենաճանաչված անդամներից մեկի մահվան պատճառի մասին տեղեկություն չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Մահացել է ամերիկյան Foo Fighters ռոք խմբի թմբկահար Թեյլոր Հոքինսը։ Երաժիշտը 50 տարեկան էր։ Տեղեկությունը հրապարակվել է խմբի Twitter-ի էջում։
«Foo Fighters-ի ընտանիքը ցնցված է մեր սիրելի Թեյլոր Հոքինսի ողբերգական և վաղաժամ մահով։ Նրա երաժշտական ոգին ու վարակիչ ծիծաղը մեզ հետ կապրեն հավերժ։ Մեր սրտերը նրա կնոջ, երեխաների և ընտանիքի հետ են», - նշված է հաղորդագրության մեջ:
Երաժշտի մահվան պատճառի մասին տեղեկություն չկա։ Վերջին ամիսներին խումբը շրջագայում էր Հարավային Ամերիկայում։
Թեյլոր Հոքինսը ծնվել է 1972 թվականի փետրվարի 17-ին Տեխաս նահանգի Ֆորտ-Ուերթ քաղաքում։ Իր երաժշտական կարիերան նա սկել է Sylvia խմբում, իսկ 1997 թվականին միացել է Foo Fighters-ին՝ դառնալով խմբի ամենաճանաչված անդամներից մեկը։
Մահացել է երաժիշտ Արմեն Գևորգյանը