ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ապրիլի 1-ից Երևանում գծանշումներ իրականացնելու, լուսացույցեր ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթը կանցնի համայնքին, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ խնդրահարույց այս ոլորտը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանը մի շարք քայլեր է ձեռնարկել՝ հաշվի առնելով վարորդների կողմից հաճախ բարձրացվող խնդիրները:
«Մենք արդեն ունենք երթևեկության կազմակերպման սխեմաներ, թե որտեղ ինչ նշաններ, գծանմուշներ պետք է լինեն, լուսացույցերի համապատասխան ռեժիմները ևս առկա են»,–ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժպ Հայկ Սարգսյանը։
Նրա խոսքով` բոլոր մրցույթները հայտարարված են ու արդեն կան հաղթողներ, որոնց առաջ համայնքը հստակ պահանջ է դրել. անձրևն ու ձյունը այլևս չպետք է մաքրեն քաղաքի գծանշումները։
Տեխբնութագրերը կազմվել են հաշվի առնելով միջազգային չափորոշիչները, կլինեն նոր մոտեցումներ։