ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Չինաստանի հարավում վթարի ենթարկված Boeing 737–ի 123 ուղևորները և անձնակազմի 9 անդամները մահացած են ճանաչվել, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը։
Նշվում է, որ փորձագետները ԴՆԹ-ի միջոցով արդեն հաստատել են վթարված ինքնաթիռում գտնվող 120 մարդու ինքնությունը։
China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը մարտի 21–ին վթարի էր ենթարկվել Չինաստանի հարավի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում։
Քաղավիացիայի վարչությունը հաստատել է Boeing 737–ի կործանման տեղեկությունը, օդանավում 133 մարդ է եղել` 123 ուղևոր և անձնակազմի 9 անդամ։
2015 թվականից շահագործվող ինքնաթիռի վթարի հնարավոր պատճառները դեռ հայտնի չեն։