Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացառիկ վիրահատություն է կատարվել

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացառիկ վիրահատություն է կատարվել
1970թ․ ծնված տղամարդու մոտ կերակրափողի և ստամոքսի միացման հատվածում քաղցկեղ էր ախտորոշվել։ Բժիշկները հեռացրել են ուռուցքը փակ վիրահատության միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր բացառիկ վիրահատություն է կատարվել. մի տղամարդու ստամոքսի կարդիալ հատվածը մասնահատել են լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակով, այսինքն` փակ վիրահատություն է կատարվել։ Կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում է հայտնել այդ մասին։
Վիրահատությունը կատարվել է 2 փուլով՝ որովայնի հատվածում անջատվել է ստամոքսը, իսկ կրծքավանդակի հատվածում՝ կերակրափողը։ Փակ վիրահատությունը թույլ է տալիս խուսափել որովայնի և կրծքավանդակի 2 մեծ կտրվածքից. հետվիրահատական վերականգնումն ավելի արագ է անցնում։ Այս դեպքում հիվանդը երկար չի մնում պառկած, ինչը նպաստում է թոքերի և աղիների աշխատանքի ավելի արագ վերականգնմանը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացառիկ վիրահատություն է կատարվել
Ինչ վերաբերում է պացիենտին, ապա նա 1970թ․ ծնված տղամարդ է, որի մոտ ախտորոշվել է ստամոքսի կարդիալ հատվածի (կերակրափողի և ստամոքսի միացման հատված) քաղցկեղ։ Նա ստացել է 4 կուրս նախավիրահատական քիմիաթերապևտիկ բուժում, որի ֆոնին ուռուցքի փոքրացել է։
Վիրաբուժական թիմը որոշել է կատարել ստամոքսի կարդիալ հատվածի մասնահատում՝ ավշային համակարգի հեռացումով, իսկ մարսողական տրակտի ամբողջականությունը վերականգնելու համար ստամոքսի մնացած հատվածից ձևավորել խողովակ և միացնել կերակրափողին։
Վիրահատությունից հետո պացիենտը դեռ որոշ ժամանակ կմնա բժիշկների հսկողության ներքո։