Իսպանիայում վառելիքի թանկացման պատճառով հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց. տեսանյութ

Ցուցարարների թվում են բեռնատարների վարորդները։ Նրանք վրդովված են հակառուսական պատժամիջոցների արդյունքում վառելիքի գնաճից։
Sputnik
Իսպանիայում վառելիքի թանկացման պատճառով հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց և բողոքի ակցիա են իրականացնում։
Կառավարության խոստումը` սուբսիդիաներ հատկացնել և 20 ցենտով նվազեցնել մեկ լիտրի գինը, հասարակությանը չի բավարարել։ Որովհետև գնաճը հենց իշխանությունների սխալի հետևանքն է։ Ինչպես գրում է The Local Spain-ը, վառելիքի «20-ցենտանոց զեղչի» մասին պայմանագիրը կառավարությունը նախատեսում էր կնքել Comité Nacional de Transporte por Carretera ազգային արհմիության հետ, որը չի ներկայացնում ցուցարարների շահերը: Իսկ Մադրիդում գործադուլը կազմակերպել է Plataforma Nacional por la Defensa del Transporte արհմիությունը, որի հետ կառավարությունը հրաժարվել է ուղղակի բանակցություններից։
Էներգակիրների գների կարգավորման և աշխատատեղերի պահպանման պահանջով բողոքի ակցիաներ անցկացվել են Իսպանիայի 58 քաղաքներում:
Հիշեցնենք, որ հակառուսական պատժամիջոցների պատճառով Իսպանիայում դիզելային վառելիքը թանկացել է 15 տոկոսով։ Ընդ որում, Իսպանիան ռուսական նավթից ոչ այնքան կախված եվրոպական երկիր է։ Մինչդեռ Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել ԵՄ երկրների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն ՌԴ-ից էներգակիրներից։