Հայաստանն Արցախի հարցով դիմել է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան

Հայկական կողմը միջազգային իրավական կառույցներից պահանջել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնելու սպառնալիքները, կրակահերթերը և վերականգնել բնական գազի մատակարարումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը մարտի 24-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Ադրբեջանի միջանկյալ հրատապ միջոց կիրառելու պահանջով։
«Եվրոպական դատարանից պահանջվել է միջանկյալ հրատապ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի և պարտավորեցնել դադարեցնել սպառնալիքները, կրակահերթերը և վերականգնել բնական գազի մատակարարումը»,– նշված է ներկայացուցչի տարածած հաղորդագրության մեջ։
Ներկայացվել են կոնկրետ ապացույցներով ամրագրված փաստեր` փետրվարից Արցախի Խրամորթ գյուղի մոտակայքում տեղակայված Ադրբեջանական ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ պարբերաբար հնչեցվող սպառնալիքների, իրենց տները լքելու ու տարածքից հեռանալու մասին։
Արցախում ադրբեջանական ԶՈւ–ի հրահրած փոխհրաձգության հետևանքով ունենք 5 վիրավոր զինծառայող
Ներկայացվել են նաև մարտին Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության, նաև դպրոցների ուղղությամբ անկանոն կրակահերթերի արձակման, Արցախ բնական գազ մատակարարող հիմնական խողովակի վնասման դեպքերը։
Հայաստանը դիմել է նաև Արդարադատության միջազգային դատարան՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի թույլ տված խախտումների վրա ու ներկայացնելով վերոհիշյալ փաստերը։
Ադրբեջանական ԶՈւ–ն դեռ չի վերադարձել ելման դիրքեր. ի՞նչ է կատարվում Փառուխում և Խրամորթում