Հայաստանի երկու մարզում օդի ջերմաստիճանը կհասնի +10-ի. եղանակի տեսություն

Երևան
Ցուրտը կարծես թե որոշել է նահանջել. օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Այսօր Հայաստանի տարածքում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` մարտի 26-ին առանձին շրջաններում ձյուն կգա, բայց 27-29-ը առանց տեղումների եղանակ կլինի:
«Օդի ջերմաստիճանը մարտի 25-29-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այսօր +10 աստիճան կգրանցվի Տավուշի և Արարատի մարզերում։
Եղանակի կանխատեսում
Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +6-ից +6–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև -2։