YouTube-ը չի արգելափակում ռուսական ոչ լրատվական կոնտենտը

YouTube
YouTube-ը մարտի 13-ին արգելափակել է ՌԴ Հեռուստատեսության և ռադիոյի պետական հիմնադրամի ալիքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. YouTube-ը չի արգելափակում ռուսական ոչ լրատվական կոնտենտը, հարթակում թույլատրվում են ժամանցային և պատմական բովանդակությամբ ալիքներ, ֆիլմեր և երաժշտություն, հայտնել են Google-ի մամուլի ծառայությունից։
«Ավելի վաղ ամբողջ աշխարհում արգելափակվել էին ռուսական պետական լրատվամիջոցների հետ կապված YouTube-յան ալիքները: Միևնույն ժամանակ հարթակում թույլատրվում են այն ալիքները, որոնք հրապարակում են ոչ լրատվական բովանդակություն, ինչպիսիք են ռուսական ժամանցային շոուները, պատմական անդրադարձերը, ֆիլմերը, մուլտֆիլմերը և երաժշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
YouTube ծառայությունը մարտի 13-ին արգելափակել էր Հեռուստատեսության և ռադիոյի պետական հիմնադրամի ալիքները։ Ավելի ուշ Ռոսկոմնադզորը Google-ից պահանջել է անհապաղ վերականգնել մուտքը դեպի իրենց ալիք։
Հինգշաբթի օրը YouTube-ը վերականգնել է հասանելիությունը «Սովետական հեռուստաընկերություն և ռադիո» ալիքին։
Մեծ Բրիտանիան ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակում ավելացրել է 33 մարդու