ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Երեկ ուշ երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ժամը 22:40-ի սահմաններում Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի Լուսագյուղի վարչական տարածքում՝ Սև ջուր կոչվող կամրջի վրա, բախվել են Mitsubishi Pajero io և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ի ուղևորներից մեկը տեղում մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Mitsubishi-ն դեպի Էջմիածին ընթանալիս բախվել է Opel-ին, ինչի հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ Mitsubishi-ն էլ դուրս է եկել հանդիպակաց և բախվել կամրջի բետոնե պաշտպանիչ հատվածին: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը Արմավիրի մարզում հայտնի պարուհի էր։