Կառավարությունը հարկային արտոնություններ է սահմանում ՏՏ ոլորտի ընկերությունների համար

ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ ծրագիրը փորձնական է` 1 տարի ժամանակահատվածով, որից հետո կորոշվի կարգավորումը երկրացնելու ու օրենքով ամրագրելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. ՀՀ կառավարություն հարկային արտոնություններ է սահմանում ՏՏ ոլորտի ընկերությունների համար։ Որոշումն ընդունվեց այսօր գրծադիրի հերթական նիստում։ Ինչպես քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` 2022թ–ին ստեղծված նոր աշխատատեղերի համար վճարված եկամտահարկի 50 տոկոսը կվերադարձվի ընկերություններին։
«Մարտի 1-ի դրությամբ` պետք է հետագա աշխատատեղերի քանակն ավելանա առնվազն 50-ով և չպետք է ունենա 100 000 դրամը գերազանող հարկային պարտավորություններ»,– ասաց Բադասյանը` ներկայացնելով արտոնություններից օգտվելու պարտադիր պայմանները։
ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ ծրագիրը փորձնական է` 1 տարի ժամանակահատվածով, որից հետո կորոշվի կարգավորումը երկրացնելու ու օրենքով ամրագրելու հարցը։
Նստել ու սպասել, որ բում է լինելու, ճիշտ չէ. ՏՏ մասնագետների ներհոսքը ՀՀ ժամանակավոր է
Հիշեցնենք` ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մարտի 17-ը Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի 821 քաղաքացի Հայաստանում գրանցվել են որպես անհատ ձեռնարկատեր ու 224-ը՝ որպես իրավաբանական անձ: