Իրանում Նովրուզի առաջին օրերին ավտովթարների հետևանքով 288 մարդ է մահացել

Իրանի շտաօգնության մեքենա. Արխիվային լուսանկար
Ավտովթարների մեծ թիվը պայմանավորված է հանգստյան օրերին տուրիստական ակտիվությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի - Sputnik. Իրանական Նոր տարվա` Նովրուզի առաջին օրերին գրանցված ավտովթարի հետևանքով մահացել է 288 մարդ, 4300 մարդ էլ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Tazetarinha-ն՝ վկայակոչելով Իրանի ճանապարհային ոստիկանությանը։
ՌԱԽՎԱՐԻ տեղեկության համաձայն՝ օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման և ձյան առատ տեղումների պատճառով Արդեբիլի և Մազանդարանի հյուսիսային շրջանների բնակիչները զանգվածային կերպով հանգստյան օրերին մեկնել են երկրի ավելի տաք՝ հարավային շրջաններ, ինչն իր հերթին ավտոմայրուղիներում կոլապս է առաջացրել:
Հաղորդվում է, որ ճանապարհներին ամեն ժամ 2 մարդ է մահանում։
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչն ընդգծել է, որ վթարների ամենատարածված պատճառներն արագության գերազանցումն ու վազանցի կանոնների խախտումն են: Նա նաև հիշեցրել է, որ անվտանգության գոտիների օգտագործումը պարտադիր է բոլոր ուղևորների համար:
Վերջին 24 ժամվա ընթացքում վթարների մոտ 30 տոկոսը եղել է հոգնածության և ղեկին քնելու հետևանքով:
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից առգրավվել է ավելի քան 4600 ավտոմեքենա: