ՀՀ–ում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակի տեսություն

Գարնանային ձյուն Երևանում
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` լեռնային շրջաններում բուք է լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ ձյուն կգա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը` նշելով, որ լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Ըստ հաղորդագրության` առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Այսօր տեղումներ են սպասվում նաև Երևանում։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +3-ից +5–ի, գիշերը` 0-ից -2-ի սահմանում։