Անհնար է միանգամից հրաժարվել ռուսական գազից ու նավթից. Ավստրիայի կանցլեր

Կարլ Նեհամեր
Ավստրիան գազի շուրջ 80 տոկոսը Ռուսաստանից է ստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Ռուսական գազից ու նավթից միանգամից հրաժարվել անհնար է։ «Kleine Zeitung» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իմ նպատակը մատակարարումների անվտանգությունը վտանգի տակ չդնելն է։ Ռուսական գազից անհապաղ հրաժարվել անհնար է։ Նույնը տեսնում եմ հում նավթի դեպքում, քանի որ սխալ ուղերձ է դա։ Կարծում եմ` քննարկումն ավելի կսրվի, բայց այդ հարցում ես զուսպ դիրքորոշում ունեմ։ Մենք չենք կարող մեկ սահմանափակումով վտանգել մյուսներին», – ասել է Ավստրիայի կանցլերը։
YouTube-ը չի արգելափակում ռուսական ոչ լրատվական կոնտենտը
Նրա խոսքով` Ավստրիան գազի մինչև 80 տոկոսը ստանում է Ռուսաստանից, և այս հարցի շուրջ միայն քննարկումներն արդեն իսկ սաստիկ բարձրացնում են էներգակիրների սակագները։
Արևմտյան մի շարք երկրներ Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են սահմանել։ Ընկերություններից շատերը հայտարարել են ռուսական շուկան լքելու և ՌԴ–ում գործող արտադրությունները փակելու մասին։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էին Կրեմլում, Արևմուտքի պատժամիջոցները բավական լուրջ են, որոնց Ռուսաստանը նախապես պատրաստվել է, դրանք պետք է վերլուծվեն և համակարգվեն գերատեսչությունների կողմից, որպեսզի ՌԴ շահերին համապատասխան պատասխան միջոցներ մշակվեն։
ՌԴ-ն ու Իրանն աշխատում են SWIFT-ից դուրս համակարգերի միավորման ուղղությամբ. դեսպան