Ձմեռային գարունը շարունակվում է. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ձյուն չսիրողների համար լավատեսական կանխատեսումներ են արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում այսօր և վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Քամին կլինի հյուսիսարևմտյան` 3-7 մ/վ, մարտի 23-25-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում այսօր և վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։
Եղանակի պատճառով Արագածոտնի և Լոռու մարզերում մի քանի բնակավայր առանց ջրի են մնացել
Մարտի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին սպասվում է +3...+5, գիշերը` 0...-2 աստիճան։