Մարտեր են ընթանում, բնակիչները թաքնվում են նկուղներում. բացառիկ կադրեր Մարիուպոլից

Այս պահին Մարիուպոլ քաղաքում ինտենսիվ մարտեր են ընթանում։ Տեղի բնակիչները վախենում են դուրս գալ նկուղներից։
Sputnik
RT–ի թղթակից Անդրեյ Ֆիլատովի նկարահանած կադրերում երևում է` ինչպես են ԴԺՀ մարտիկները տեղաշարժվում քաղաքի փողոցներով։ Նրա օբյեկտիվը որսացել է նաև Ուկրաինայի ԶՈւ զինծառայողների հետ մարտը, որոնք ամրացել են խաղաղ բնակիչների բնակարաններում և բազմահարկ շենքերի նկուղներում։
Գնդակոծություններից փրկվելու համար տեղի բնակիչները երեխաների հետ թաքնվել են շքամուտքերում ու նկուղներում։
Ավելի վաղ ԴԺՀ տեղեկատվության առաջին փոխնախարար Դանիիլ Բեզսոնովը ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել էր, որ ներկա պահին ազատագրվել է Մարիուպոլի շուրջ 50%–ը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 27–րդ օրը։