Երևանում` թույլ, իսկ մարզերում ուժեղ ձյուն կգա. եղանակի տեսություն

Շիրակի մարզ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում մարտի 22-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 22-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Մարտի 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։
Մայրաքաղաքում մարտի 22–ի գիշերը եղել է 1-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +4....+6 աստիճան տաքություն։