Բելառուսի ԱԱԾ-Ն հայտարարել է ուկրաինական գործակալական ցանցի բացահայտման մասին

Ուկրաինայի դեսպանատունը Բելառուսում. Արխիվային լուսանկար
Դիվանագիտական առաքելության անդամների կեսը եղել են Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության և Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Բելառուսի ԱԱԾ-Ն հայտարարել է Ուկրաինայի գործակալական ցանցի բացահայտման մասին, որը գործել է դիվանագիտական ծածկույթի տակ։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել Բելառուսի ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Կոնստանտին Բիչեկը, հայտնում է Sputnik Բելառուսը։
Նրա խոսքով՝ դիվանագիտական առաքելության անդամների կեսը եղել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության և Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցներ։
«Սա ցույց է տալիս, որ Ուկրաինան մեր երկրի դեմ ագրեսիվ հետախուզական գործունեություն իրականացնելու ուղղություն է ընտրել, որը հակասում է նորմալ դիվանագիտական հարաբերություններին», - ասել է Բիչեկը։
Նա շեշտել է, որ Մինսկում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցներն անձամբ են հետախուզական տեղեկատվություն հավաքել բելառուսական ռազմական օբյեկտների վերաբերյալ։
Ուկրաինացի դիվանագետների գործողություններում կան լրտեսության բոլոր նշանները, սակայն նրանց դրա համար ոչինչ չի սպառնում, քանի որ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի համաձայն՝ այդ անձինք հյուրընկալող պետության տարածքում անձեռնմխելի են։
Զերծ կմնամ պատասխանելուց. փոխնախարարը՝ ԱԱԾ–ի կողմից հայտնաբերված լրտեսների խմբի մասին
Բիչեկը նաև հայտնել է, որ բելառուս լրագրող Դենիս Իվաշինը նույնպես աշխատել է ուկրաինական հետախուզության համար։ Լրագրողը ձերբակալվել է Բելառուսի ԱԱԾ–ի կողմից 2021 թվականի մարտի 12-ին Գրոդնոյում։ Սկզբում նրան մեղադրել են ՆԳՆ աշխատակիցների գործունեությանը միջամտելու մեջ, ապա մեղադրանք է առաջադրվել «պետական դավաճանություն» հոդվածով։ Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։