Ինքնասպանություն Երևանում. տաքսու ուղևորն իջել է մեքենայից ու նետվել Կիևյան կամրջից

Տաքսու վարորդն ու նրա ավտոմեքենան տեղափոխվել են ոստիկանության Մաշտոցի բաժին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 21-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
1 / 4

Իրավապահ մարմինների աշխատակիցները դեպքի վայրում պարզում են 24-ամյա քաղաքացու մահվան հանգամանքները (21 մարտի, 2022թ)․ Երևան

2 / 4

Իրավապահ մարմինների աշխատակիցները դեպքի վայրում պարզում են 24-ամյա քաղաքացու մահվան հանգամանքները (21 մարտի, 2022թ)․ Երևան

3 / 4

Իրավապահ մարմինների աշխատակիցները դեպքի վայրում պարզում են 24-ամյա քաղաքացու մահվան հանգամանքները (21 մարտի, 2022թ)․ Երևան

4 / 4

Իրավապահ մարմինների աշխատակիցները դեպքի վայրում պարզում են 24-ամյա քաղաքացու մահվան հանգամանքները (21 մարտի, 2022թ)․ Երևան

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով` մահացածը, որը տաքսու ուղոր է եղել, տաքսիով եկել է ու կանգնել կամրջի վրա, դուրս է եկել ավտոմեքենայից և նետվել կամրջից։
Նշված տաքսու վարորդն ու նրա ավտոմեքենան պարզաբանման նպատակով տեղափոխվել են ոստիկանության Մաշտոցի բաժին։
Ողբերգական դեպք Երևանում. տղամարդն ինքնասպան է եղել, նրա դին հայտնաբերել է հայրը