2 հայ բռնցքամարտիկ փայլուն հաղթանակ են տարել թուրք և ադրբեջանցի մարզիկների դեմ պայքարում

Ռուսլան Ասլիկյանը և Արթուր Շախպազյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում հայ մարզիկներ Ռուսլան Ասլիկյանը և Արթուր Շախպազյանը մենամարտել են թուրք ու ադրբեջանցի բռնցքամարտիկների հետ, տեղեկանում ենք բռնցքամարտի ֆեդերացիայից։
Ռուսլան Ասլիկյանը և Արթուր Շախպազյանը
57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն առավելության է հասել թուրք Տահիր Ակոյունի նկատմամբ: Իսկ 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանն ադրբեջանցի Ջալալ Գուրբանովի հետ մենամարտում է փայլուն հաղթանակ տարել։ Այսպիսով, Հայաստանն ունի եզրափակչի 2 մասնակից։
Եվրոպայի առաջնությունում ևս մեկ մեդալ կունենանք. հայ բռնցքամարտիկը կմրցի ադրբեջանցու հետ
Հիշեցնենք, որ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը հայրենիք կվերդառնա բրոնզե մեդալով: