ՆԱՏՕ-ն կավելացնի Ուկրաինային տրամադրվող օգնությունը. գլխավոր քարտուղար

Ավելի վաղ Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ–ն պարտավոր է արձագանքել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՆԱՏՕ-ն կավելացնի Ուկրաինային տրամադրվող օգնությունը, այդ թվում ՝ ռազմական, հումանիտար և ֆինանսական ուղղություններով։ Նման հայտարարություն է արել դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները մեծացնում են իրենց աջակցությունն Ուկրաինային, այդ թվում ՝ զենքի մատակարարման, հումանիտար ուղղությամբ, ինչպես նաև նրա տնտեսությանը բազմամիլիարդանոց օգնության միջոցով»,–ասել է Ստոլտենբերգը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտարարել էր, որ աննախադեպ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի դեմ, չնայած այն հանգամանքին, որ ոչ ոք չի ցանկանում այդ պատժամիջոցները։ Բայց, միևնույն ժամանակ, ՆԱՏՕ–ն պարտավոր է արձագանքել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 25–րդ օրը։