Հնդկաստանում ֆուտբոլային խաղի ժամանակ տրիբունայի փլուզման հետևանքով 200 մարդ է տուժել

Ոստիկանության նախնական տվյալներով՝ բամբուկից պատրաստված տրիբունան փլվել է անձրևի և չափից ավելի ծանրաբեռնվածության պատճառով:
Sputnik
Հնդկաստանում ֆուտբոլային խաղի ժամանակ տրիբունայի փլուզման հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել, իսկ 5-ը լուրջ վնասվածքներ են ստացել, տեղեկությունը հայտնում է India TV-ն։
Ժամանակավոր տրիբունան նախատեսված էր հազար հանդիսատեսի համար, սակայն այնտեղ հավաքվել է շուրջ 2 հազար մարդ:
Ոստիկանության տվյալներով ՝ բոլոր վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, նրանցից հինգը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանության նախնական եզրակացության համաձայն՝ բամբուկից պատրաստված տրիբունան փլվել է անձրևրի և չափից ավելի ծանրաբեռնվածության պատճառով:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ Հնդկաստանում. անցյալ տարվա մարտին ավելի քան 100 մարդ է վիրավորվել Հնդկաստանի Թելանգանա նահանգի Սուրյապետ քաղաքի մարզադաշտում փայտե տրիբունայի փլուզման հետեւանքով: Փլուզման պատճառը տրիբունաների չափից դուրս բեռնվածությունն էր։