Ե՞րբ կդադարեն տեղումները ՀՀ–ում. եղանակի տեսություն

Ձյուն
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ կգրանցվեն, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, առանձին հատվածներում` ինտենսիվ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
«Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-6, 21-22-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: Մարտի 21-ի և 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Եղանակի կանխատեսում
Այսօր ձյուն և ձնախառն անձրև կտեղա նաև Երևանում։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 0–ից +2 աստիճանի սահմանում, գիշերը կնվազի մինչև -2։
«Ընտիր գարուն է, սառանք–մեռանք». Սուրենյանի հրապարակած լուսանկարը իրարանցում է առաջացրել