Բեռնատարներն ու ավտոբուսները մնացել են ճանապարհին. առատ տեղումները շարունակվում են

ՀՀ մի շարք ավտոճանապարհներ փակ են, քանի որ երեկվանից առատ ձյուն է տեղում։ Մի շարք մեքենաներ չեն կարողացել շարունակել ճանապարհիը։
Sputnik
Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Գյումրի-Բավրա ճանապարհահատվածների երթևեկությունը փակ է բեռնատարների համար: Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը` ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ և տեսանյութեր հրապարակելով։
Տեսանյութերում երևում է, թե ինչպես են բեռնատարներն ու մեծ ավտոբուսները մնացել ավտոճանապարհին և ձյան պատճառով չեն կարողանում տեղաշարժվել։
Միաժամանակ, ոստիկանությունը հայտնում է, որ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է նաև Կապան-Տաթև, Գորիս-Սիսիան-Սարավան (դեպի Վայք) և Վարդենյաց լեռնանցքի երթևեկությունը։