ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, մարտի 22-ի գիշերը, 23-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 19-20-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 3-7 մ/վ, մինչև մարտի 21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 19-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով:
Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կդիտվի +4...+6, գիշերը` 0...-2 աստիճան։