Հայաստանի մի շարք հատվածներում իսկական ձմեռ է. ո՞ր ճանապարհներն են փակ

Ձնապատ ճանապարհ
Մի քանի մարզում ձյուն է գալիս, Արագածի տարածաշրջանում բուք է, Վայոց Ձոր մարզի լեռնային գոտիներում՝ ձնաբուք: Լարսի ռուսական կողմում կրկին բեռնատարներ են կուտակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Վարդենյաց լեռնանցքը, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհները:
Վայոց Ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Տավուշի մարզի Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհները փակ են միայն կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Դժվարանցանելի են Սյունիքի մարզի բոլոր, Վանաձոր-Դիլիջան, Շիրակի մարզի Ալագյազ-Արթիկ, Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի Գորիս-Տաթև և Կապան-Տաթև ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար անցանելի են միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհները տեղ-տեղ պատված են մերկասառույցով:
Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է, իսկ Վայոց Ձոր մարզի լեռնային գոտիներում՝ ձնաբուք:
Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 350 բեռնատար ավտոմեքենա։
«Արցախգազին» արդեն մատակարարվում է. հայտնի է` երբ գազ կունենան Արցախի բնակիչները