«Եվրատեսիլ – 2022»-ի պաշտոնական կայքում կայացել է Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինի «Snap» երգի տեսահոլովակի պրեմիերան։
Նշենք, որ Ռոզա Լինը Վանաձորից է, 21 տարեկան։
«Եվրատեսիլ–2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ելույթ է ունենալու առաջին եզրափակիչում, որը տեղի է ունենալու մայիսի 10-ին, իսկ երկրորդ փուլը` 12-ին։
Մրցութային եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 14-ին։ Առաջին կիսաեզրափակիչի օրը ելույթ են ունենալու Ալբանիան, Լատվիան, Շվեյցարիան, Սլովենիան, Բուլղարիան, Մոլդովան, Ուկրաինան, Լիտվան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Դանիան, Հայաստանը, Ավստրիան, Խորվաթիան, Իսլանդիան և Հունաստանը։ Երկրորդում` Ավստրալիան, Վրաստանը, Կիպրոսը, Սերբիան, Ֆինլանդիան, Ադրբեջանը, Սան Մարինոն, Իսրայելը, Մալթան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Չեխիան, Լեհաստանը, Բելգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Շվեդիան, Էստոնիան և Իռլանդիան։
Մրցույթը կայանալու է Իտալիայում` Թուրին քաղաքում։