Չեխիայի նախկին ղեկավարը հրաժարվել է վերադարձնել Պուշկինի մեդալը

Վացլավ Կլաուս
Ուկրաինայի իրադրության ֆոնին Վացլավ Կլաուսին կոչ են արել հրաժարվել Պուշկինի մեդալից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը հրաժարվել է վերադարձնել Պուշկինի մեդալը, որը ստացել է 2007 թվականին: Նա այդ մասին ասել է «Лидове новины» թերթին տված հարցազրույցում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես երեխայություն եմ համարում այդ մեդալը ցուցադրաբար ինչ-որ մեկին վերադարձնելը։ Ես այդքան չեմ իջնի։ Դրան գնալու համար ինձ պետք է կառափնարան տանեն», - ասել է չեխ քաղաքական գործիչը։
Կլաուսին կոչ են արել այդ քայլին գնալ Ուկրաինայի իրադրության ֆոնին։ Կլաուսը նաև ընդգծել է, որ մերժում է ռուսական մշակույթի ժխտումը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 24–րդ օրը։