Ադրբեջանի հարավում գտնվող Մասալի շրջանում տևական հորդառատ անձրևների հետևանքով Ալվադի գետը դուրս է եկել ափերից ու հեղեղել Թեզե Ալվադի գյուղը։
Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ ջուրը հեղեղել է բնակելի շինությունների առաջին հարկերը, դաշտերն ու ցանքատարածությունները։
Բնական աղետի հետևանքները վերացնելու նպատակով Ադրբեջանի ԱԻՆ–ը հեղեղված բնակավայրից 39 մարդ է տարհանել։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Թեզե Ալվադի գյուղի 9 ընտանիք տարհանվել են նավակներով։ Գյուղի տներից շատերը վնասվել են։
Մեծ քանակությամբ տնային թռչուններ ու ոչխարներ են սատկել։ Փչացել են ցանքատարածությունները։