Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով նշանակվել է Ալբանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Տիգրան Մկրտչյան
Մկրտչյանը Հունաստանում Հայաստանի դեսպան էր նշանակվել 2021 թվականի սեպտեմբերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը համատեղության կարգով նշանակվել է Ալբանիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համապատասխան հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։
Նշենք, որ Տիգրան Մկրտչյանը Հունաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել 2021 թվականի սեպտեմբերի 13–ին: Մինչ այդ նա Հայաստանի դեսպանն էր Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում։