Ռուսական հարվածային ԱԹՍ-ները ոչնչացնում են ուկրաինական բանակի զինամթերքի պահեստները

Ռուսական հարվածային ԱԹՍ-ները ոչնչացրել են հրթիռներով կառավարվող ռազմական տեխնիկան և ուկրաինական բանակի զինամթերքի պահեստները:
Sputnik
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Ֆորպոստ» հետախուզական-հարվածային դրոնի՝ օդակայանից օդ բարձրանալու տեսագրությունը։ Ցուցադրվում է նաև ԱԹՍ-ների թիրախավորման էկրանների տեսագրությունները՝ ռազմական օբյեկտներին հասցվող ճշգրիտ հարվածներով։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հարվածային անօդաչուների համալիրները բարձր ճշգրտության հրթիռային սպառազինությամբ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈւ-ի զրահապատ տեխնիկային, սպառազինության և զինամթերքի պահեստներին»,-ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ դրոնների հրթիռային սպառազինության մարտական կիրառումը կատարվել է միջին և փոքր բարձրություններից, իսկ ռազմական օբյեկտների և տեխնիկայի ոչնչացման արդյունքներն արձանագրվել են օբյեկտիվ վերահսկողության միջոցներով: