Մահացել է Ադլերում հարկադիր կատարողներին սպանած Վարդան Քոչյանը

Մեկուսարան
Տղամարդը կյանքից հեռացել է քննչական մեկուսարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության Ադլեր քաղաքում 2 հարկադիր կատարողի սպանած 62-ամյա Վարդան Քոչյանը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քննչական կոմիտեին։
Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ նա մահացել է քննչական մեկուսարանում։
Հիշեցնենք` Քոչյանը սպանել էր հարկադիր կատարողներ 35-ամյա Անդրոնիկ Մաթևոսյանին և 36-ամյա Ալբերտ Ազազյանին, երբ վերջիններս գնացել էին Քոչյանների ընտանիքին տնից վտարելու որոշմամբ։
Դեպքը տեղի էր ունեցել 2021 թվականի հունիսին։ Քոչյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ իրեն հասցրել են այդ քայլին, բայց չի զղջում արածի համար։