Անաստասիա Բաղիյանը պարալիմպիկ խաղերում հաղթել է բիաթլոնային սպրինտի մրցավազքում

Պարալիմպիկ խաղեր
Խաղերին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղազախստանի պարալիմպիկ հավաքականները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող Անաստասիա Բաղիյանը Խանտի Մանսիյսկում ընթացող «Մենք միասին ենք. սպորտ» պարալիմպիկ խաղերում բիաթլոնային սպրինտի հաղթող է դարձել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Անաստասիան հաղթել է B1-B3 (տեսողության խանգարումներ) կարգում։
Բաղիյանը 6 կմ տարածությունում ցույց է տվել 18 րոպե 2,35 վայրկյան արդյունք՝ թույլ տալով մեկ վրիպում: Երկրորդ տեղում է Վերա Խլիզովան (18.48, 97, մեկ վրիպում), երրորդը Եկատերինա Ռազումնայան է (19.00, 40, ոչ մի վրիպում): Բոլորը ներկայացնում են Ռուսաստանը։
6 կմ սպրինտ տարածությունում տղամարդկանց շարքում հաղթել է Ստանիսլավ Չոխլաևը (15.48, 89, ոչ մի վրիպում), երկրորդ տեղում է Ալեքսանդր Արտեմովը (16.57,94, մեկ վրիպում), երրորդում՝ Օլեգ Պոնոմարյովը (17.19, 13, մեկ վրիպում): Բոլոր մարզիկները ներկայացնում են Ռուսաստանը։
«Մենք միասին ենք. սպորտ» խաղերում ներառված է 6 մարզաձև՝ դահուկավազք, բիաթլոն, քյորլինգ, սնոուբորդ, լեռնային դահուկավազք, սլեջ-հոկեյ: Բացի ռուս մարզիկներից, խաղերին մասնակցում են նաև Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղազախստանի պարալիմպիկ հավաքականները: