ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիայի հետ հանդիպմանը դատապարտել է ՄԱԿ–ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը ՄԱԿ ներկայացուցիչների մասնակցությունն այն համատեքստում, որ միջոցառումը կազմակերպվել է Շուշիում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային (18 մարտի, 2022). Еревaн
© Sputnik . official site of the Parliament of RA
Աղաջանյանը հավելել է, որ Ադրբեջանի ագրեսիայի և հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառումը հակասում է կազմակերպության գործունեության առաքելությանը՝ հաշվի առնելով Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները, որոնց հետևանքով Շուշին ամբողջությամբ հայաթափվել է:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային (18 մարտի, 2022). Еревaн
© Sputnik . official site of the Parliament of RA
Լիլա Փիթրս Յահիան կարևորել է երկկողմ արդյունավետ համագործակցության շարունակականությունը:
Նա նշել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստակամ է աջակցելու երկրում ընթացող բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:
Անդրադարձ է եղել կառույցի և Ազգային ժողովի միջև համագործակցության կարևորությանը:
Այս համատեքստում ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի արդյունավետությունը: