ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
««Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում ականի մասին։ Ահազանգի իսկությունը կստուգվի Երևանի օդանավակայան ժամանելուց հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա չի նշել, թե Մոսկվայի որ օդանավակայանից է օդ բարձրացել տվյալ ինքնաթիռը։
Flightradar24 ծառայության տվյալներով՝ այժմ օդում երկու ինքնաթիռ կա՝ «Դոմոդեդովոյից» և «Վնուկովոյից», որոնցից ոչ մեկից ահազանգ չի ստացվել։