Մարտական դիրքերից մեկում 20–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել. ՊՆ

Զինվորական հագուստ
Զինծառայողի ծնոտի շրջանում հրազենային վնասվածք է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Մարտի 16-ին` ժամը 21:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ»– նշված էհաղորդագրության մեջ:
Քննություն է տարվում դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:
Զինծառայող Դավիթ Հարությունյանը զոհվել է Ուկրաինայում՝ փրկելով ընկերոջը