Խերսոնի կենսալաբորատորիայում արագ կարգով փաստաթղթեր են ոչնչացրել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի դրոշը Մոսկվայում պաշտպանության նախարարության շենքի վրա. Արխիվային լուսանկար
Նախարարությունն ուշադրություն է հրավիրել 2018 թվականին ԴԺՀ-ում և ՉԺՀ-ում տուբերկուլյոզով վարակումների կտրուկ աճի վրա, զանգվածային բռնկման ընթացքում Պեսոկ շրջանում հայտնաբերվել է ավելի քան 70 դեպք, որի ժամանակ մահացու ելքեր են եղել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Խերսոնի կենսալաբորատորիաներում արագ կերպով ոչնչացրել են փաստաթղթեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Տվյալների համաձայն՝ պատճառներից մեկը կարող է լինել Խերսոնում 2018 թվականին առաջացած դիրոֆիլյարիոզ հիվանդության մասին տեղեկությունների թաքցնելը, որը փոխանցվում է մոծակներից:
Գերատեսչությունում հայտարարել են, որ հարց է առաջանում, թե ինչու է 4 վարակ հայտնաբերվել հենց փետրվարին, ինչը բնորոշ չէ այդ միջատների կյանքի ցիկլի համար: 2018 թվականի ապրիլին Պենտագոնի ներկայացուցիչներն այցելել են առողջապահության տեղական հաստատություններ, որտեղ ծանոթացել են համաճարակաբանական հետաքննության արդյունքներին և պատճենել բժշկական փաստաթղթերը:
Նախարարությունը նաև ուշադրություն է դարձրել 2018 թվականին ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում տուբերկուլյոզով վարակվածների թվի կտրուկ աճին։ Պեսոկ շրջանում զանգվածային բռնկման ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 70 դեպք։ Մահացու ելքերը բավականին շատ են եղել:
Պաշտպանության նախարարությունից ասել են, որ դա կարող է վկայել կանխամտածված վարակման կամ Ուկրաինայում տեղակայված կենսալաբորատորիաներից մեկից պաթոգենի պատահական արտահոսքի մասին:
ՌԴ ՊՆ-ն 2021–ին հիվանդությունների բռնկումը կապել է Ուկրաինայի կենսալաբորատորիաների հետ