Հայտնաբերվել են Հայաստանում անօրինական բնակվող արտասահմանյան քաղաքացիներ

Ոստիկանությունն անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումները պարբերաբար է իրականացնում և դրանք շարունակական են լինելու։
Sputnik
ՀՀ քրեական ոստիկանության ծառայողները Արաբկիր և Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջաններում անօրինական բնակվող արտասահմանցի քաղաքացիներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանության ծառայողները անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում մարտի 15-ին և 17-ին ստուգայցեր են կատարել Մալաթիա–Սեբաստիայի և Արաբկիրի հյուրանոցներում։
Այնտեղ հայտնաբերվել ու ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն են ներկայացվել Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող արտասահմանցի մի խումբ քաղաքացիներ։
Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Նմանատիպ միջոցառումները շարունակական են։