ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19–ամյա զինծառայողի դի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:
Հիշեցնենք` սա այսօրվա ընթացքում երկրորդ այսպիսի լուրն է։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, 20-ամյա Ալբերտ Սիրոյանիի դին։