Էմիրաթական ընկերությանը պատկանող նավը խորտակվել է Պարսից ծոցում Իրանի ափերի մոտ։ Այս մասին այսօր հայտնում է IRNA–ն` հղում անելով Բուշերի նահանգի նավահանգիստների և նավագնացության գլխավոր վարչության ծովային անվտանգության և պաշտպանության բաժնի ղեկավար Հոջաթ Խոսրավիին։
Միջադեպը տեղի է ունեցել Ասալույե քաղաքի մերձակայքում՝ ուժեղ փոթորկի ժամանակ։ Նշվում է, որ նավի վրա գտնվող բոլոր մարդիկ փրկարարական բաճկոններով էին։
Իրանի իշխանությունները 30 հոգուն փրկելու համար երկու խումբ են ուղարկել։ Խմբերից մեկը խորտակվել է դեպքի վայր հասնելու ճանապարհին։ Այնտեղ ուղղաթիռ է ուղարկվել։