Ճապոնիայում հզոր երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ կա. տեսանյութ

Վերջին ուժեղ երկրաշարժը Ճապոնիայում գրանցվել է 11 տարի առաջ` 2011 թվականի մարտի 11-ին, որի հետևանքով արտակարգ իրավիճակ էր գրանցվել Ֆուկուսիմայի ատոմակայանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ճապոնիայի հյուսիս-արևելքում՝ Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաների մոտ, այսօր` տեղական ժամանակով 23։36-ին (Երևանի ժամանակով 17։36-ին), հզոր երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը, երկրաշարժը եղել է 7,3 մագնիտուդ ուժգնությամբ, երկրի մակերևույթից 60 կիլոմետր խորությամբ։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ճապոնիայի հյուսիսարևելյան և հյուսիսային պրեֆեկտուրաներում։ Ուժեղ ցնցումներ են զգացվել նաև Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։
Երկրում հայտարարվել է ցունամիի վտանգ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ այս պահին չկան։
Ադրբեջանի տարածքում 4.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Հիշենենք` 2011 թվականի մարտի 11-ին Միյագի պրեֆեկտուրայի մոտ՝ Տոկիոյից 373 կիլոմետր հյուսիս-արևելք, տեղի էր ունեցել վերջին տարիների ամենաուժեղ երկրաշարժերից մեկը՝ 8,9 մագնիտուդով։
Դրա հետևանքով արտակարգ իրավիճակ էր գրանցվել Ֆուկուսիմայի ատոմակայանում։
Հայաստան–Վրաստան սահմանին երկրաշարժ է եղել