Եղանակային վատ պայմանների պատճառով մի քանի տասնյակ մեծ բեռնատար չի կարողանում անցնել Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանին գտնվող «Զանգեր» կոչվող հատվածը, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը:
Որոշ ավտոմեքենաների անվադողեր ամառային են, ինչն էլ բարդացնում է խնդիրը: Վարորդները սպասում են Փրկարար ծառայության գալուն։
Սյունիքի մարզում մի քանի տասնյակ բեռնատարներ մնացել են խցանման մեջ
© Sputnik / David Galstyan
Հիշեցնենք, որ ինչպես հայտնել էր ԱԻՆ–ը, Սյունիքում ձյուն է տեղում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։
Սյունիքի մարզի «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար անցանելի՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Սյունիքի մարզում մի քանի տասնյակ բեռնատարներ մնացել են խցանման մեջ
© Sputnik / David Galstyan